00:00:00

Արտաշատում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհից եւ բախվել ճամփեզրի էլեկտրական սյանը

10:24, 25 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 00:23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում՝ թատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Բ․, ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի էլեկտրական սյանը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր