00:00:00

Ճապոնիան եւ Հարավային Կորեան պետք է համագործակցեն` Հյուսիսի կողմից ցանկացած սպառնալիքի դիմակայելու համար

12:30, 24 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ճապոնիան եւ Հարավային Կորեան պետք է միասին աշխատեն` Հյուսիսային Կորեայի կողմից ցանկացած սպառնալիքի դիմակայելու համար: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգան Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է Reuters-ը: «Ես Նախագահ Մունին ասացի, որ մենք չենք կարող մեր ներկայիս շատ բարդ հարաբերությունները թողնել այնտեղ, որտեղ դրանք հիմա են»,- ասել է նա լրագրողներին Մուն Չժե Ինի հետ զրույցից հետո: «Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի, ինչպես նաեւ Ճապոնիայի, Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի միջեւ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի Հյուսիսային Կորեայի խնդրի լուծման եւ այլ հարցերի համար»: Նրա խոսքով` Ճապոնիան «կշարունակի համառորեն հասնել համապատասխան միջոցառումների ընդունմանը Հարավային Կորեայից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր