00:00:00

Լիբանանի նախագահը դիմել է աշխարհին` օգնություն խնդրելով Բեյրութի գլխավոր նավահանգստի վերականգնման համար

11:15, 24 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Լիբանանի նախագահ Միշել Աունն դիմել է աշխարհին` օգնություն խնդրելով մայրաքաղաքի գլխավոր նավահանգստի եւ այն թաղամասերի վերականգնման համար, որոնք ավերվել էին օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթյունի արդյունքում, հայտնում է AP-ն: Նախագահ Միշել Աունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վիրտուալ գագաթնաժողովին կոչով է հանդես եկել` հայտարարելոբ  համաշխարհային առաջնորդներին, որ Լիբանանի բազմաթիվ խնդիրները աննախադեպ սպառնալիք են ներկայացնում դրա գոյության համար: Երկրին անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը` իր տնտեսությունը եւ իր ավերված նավահանգիստը վերականգնելու համար: Աունն առաջարկել է քաղաքի վնասված հատվածները բաժանել առանձին տարածքների, որպեսզի օգնել ցանկացող երկրները ստանձնեն դրանցից մեկի վերակառուցման պարտավորությունը: «Այսօր Բեյրութը փորձում է ոտքի կանգնել ավերակներից, եւ հենց բոլոր լիբանանցիների համերաշխությամբ եւ ձեր աջակցությամբ այն կբուժի իր վերքերը եւ ոտքի կկանգնի, քանի որ պատմության ընթացքում բազմիցս ոտքի է կանգնել»,- ասել է Աունը: Հզոր պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին, երբ շուրջ 3000 տոննա ամոնիումի նիտրատ էր բռնկվել, որն ավելի քան վեց տարի պահվում էր նավահանգստի պահեստում: Պայթյունի հետեւանքով մացաց մոտ 200 մարդ, 6500-ը վիրավորվեց, մոտ քառորդ միլիոն մարդ մնաց անօթեւան: Արունն ասել է, որ Լիբանանը տեխնիկական օգնություն է խնդրել որոշ երկրներից, ինչպիսիք են հողի նմուշները եւ պայթյունի պահի արբանյակային նկարները: «Մի քանի երկրներից թիմեր եկել են տեխնիկական օգնություն տրամադրելու եւ անհրաժեշտ հետազոտություններ անցկացնելու համար, եւ մենք դեռ սպասում ենք տեղեկատվության եւ արբանյակային պատկերների` հետաքննության այս մասում անորոշությունը պարզելու համար»,- հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր