00:00:00

Հրդեհը բռնկվել է Նալբանդյան գյուղի եռահարկ դպրոցի 2-րդ հարկում. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

11:00, 24 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 03։45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ դպրոցի 2-րդ հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։30-ին, մարվել՝ 05։07-ին։ Այրվել է ուսուցչանոցի գույքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր