00:00:00

Էդին Ջեկոն կմնա «Ռոմայում» եւ կխաղա «Յուվենտուսի» դեմ

01:14, 24 սեպտեմբեր 2020 Սպորտ

«Ռոմայի» ավագ, 34-ամյա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն պատրաստ է շարունակել կարիերան մայրաքաղաքային ակումբում։ Սպասվում էր, որ նա կտեղափոխվի Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս», սակայն թուրինյան ակումբը Մադրիդի «Աթլետիկոյից» վերադարձրեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, իսկ «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի տեղափոխությունը «Ռոմա» տեղի չունեցավ, հաղորդում է Sky Sport Italia-ն։ Իտալիայի առաջնության առաջին տուրում Ջեկոն չխաղաց «Վերոնայի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով, սակայն 23-ամյա Դիավարայի հայտավորման հետ կապված տեխնիկական սխալի հետեւանքով «Ռոմային» գրանցվեց պարտություն 0։3 հաշվով։ Էդին Ջեկոն այժմ ակտիվ պատրաստվում է Իտալիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպմանը։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը կընդունի «Յուվենտուսին»։ Այդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր