Ինչպես փոխանցում է Кавказский Узел-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական և մարդասիրական ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր: Ուշադրության կենտրոնում գտնվել է տարածաշրջանային անվտանգության խնդիրն ու ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները:
«Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն ու գործադրում է բոլոր ջանքերը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը հանդիպման ժամանակ: