00:00:00

Տոտին մոտ է «Ռոմա» վերադառնալուն

23:37, 23 սեպտեմբեր 2020 Սպորտ

«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին մոտ է իտալական ակումբ վերադառնալուն, հաղորդում է Corriere dello Sport-ը: Սպասվում է, որ 43-ամյա իտալացին պաշտոն կստանա «Ռոմայում»: Խոսքն ակումբի փոխնախագահի կամ տեխնիկական տնօրենի պաշտոնի մասին է: Տոտին կանոնավոր կերպով հաղորդակցվում է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգայի հետ, սակայն նա դեռ չի հանդիպել ակումբի նոր ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ 2019-ի հունիսին լեգենդար ֆուտբոլիստը հեռացել էր «Ռոմայի» տնօրենի պաշտոնից։ 2006թ․ աշխարհի չեմպիոնը ֆուտբոլիստի ամբողջ կարիերան անցկացրել էր «Ռոմայում», իսկ 2017-ին ավարտել էր կարիերան և աշխատանքի անցել ակումբում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր