00:00:00

Հրազդանում դժբախտ պատահարից մահացած 52-ամյա տղամարդը Ջրառատի թաղապետն էր

22:45, 22 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում դժբախտ պատահարից մահացողը  Հրազդանի Ջրառատ թաղամասի թաղապետն էր` Ստեփան Կոտանյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հրազդանի քաղաքապետի մամուլի խոսնակը: Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանն էլ իր ֆեյսբուքյան էջում իր ցավակցությունն էր հայտնել դժբախտ պատահարի հետ կապված: «Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը: Խորապես վշտացած ենք Ջրառատ թաղամասում Հրազդանի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ` Ստեփան Կոտանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Դժբախտ պատահարն այսօր խլեց մեր գործընկերոջ և մեծ բարեկամի կյանքը: Նրա մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցությունս և կարեկցանքս եմ հայտնում Կոտանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հարգենք և վառ պահենք թեև կարճ, բայց բովանդակալից և հարգալից կյանքով ապրած ազնվագույն մարդու և ընկերոջ հիշատակը»,- գրել էր նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր