00:00:00

Գորիս-Երեւան ճանապարհին «Toyota Mark X»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել․ կան տուժածներ

10:21, 22 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 04։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Mark X» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Վահագն Մ.-ն (ծնված 1968 թ․) եւ Արտյոմ Հ․-ն (ծնված 1988 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր