00:00:00

Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադենի» հետ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն

23:30, 21 սեպտեմբեր 2020 Սպորտ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձել է գերմանական Բունդեսլիգայի (օնլայն) չեմպիոն։ «Հրաշալի օր։ Մենք դարձանք Գերմանիայի չեմպիոն «Բադեն-Բադեն» թիմի հետ, իմ «Բոստոն Սելթիկսը» վերադառնում է պայքարի մեջ NBA-ում եւ արեւոտ օր Կառլսրուեում»,- գրել է Լեւոն Արոնյանը Թվիթերում՝ հրապարակելով լուսանկար (վերեւում)։ Լեւոն Արոնյանն անցկացրել է չորս պարտիա՝ բոլորն ավարտելով ոչ ոքի։ Առաջնությունում անցկացվել է 7 տուր։ «Բադեն-Բադենը» բոլոր տուրերում հաղթանակ է տարել։ Թիմի կազմում հանդես են եկել նաեւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ֆրանսիացիներ Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Էթյեն Բաքրոն, հունգարացի Ռիչարդ Ռապորտը, անգլիացի Մայքլ Ադամսը, Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը։ «Բադեն-Բադենը» 15 տարում 14-րդ անգամ է դառնում ուժեղագույնը Գերմանիայի ակումբային առաջնությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր