00:00:00

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ արկ է նկատել

11:53, 21 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:52-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ նկատել է արկ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի օպերատիվ խումբը։ Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը: Արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ վնասազերծելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր