00:00:00

Լեւոն Աղասյանը՝ ոսկե մեդալակիր Բալկանյան երկրների առաջնությունում

13:33, 21 սեպտեմբեր 2020 Սպորտ

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի Կլուժ քաղաքում ավարտված Բալկանյան երկրների առաջնությունում։ Մարզիչ Արսեն Պետրոսյանի սանը եռացատկում առաջին տեղը զբաղեցրել է 16 մետր 53 սմ արդյունքով։ 25-ամյա կապանցի ցատկորդն իր 6-րդ ոսկե մեդալն է նվաճում Բալկանյան երկրների առաջնությունում։ Մրցումային առաջին օրը Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել էր գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքում։ Հայաստանի հավաքականի կազմում փայլուն է հանդես եկել նաեւ ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը։ 100 մետր արագավազքում Դոնիկյանը գրանցել է 10.44 արդյունք՝ սահմանելով Հայաստանի ռեկորդ։ Վազորդ Ռազմիկ Մկրտչյանն (100 մետր - 10.96),  ու Արման Հակոբյանը (1500 մ - 3:58.07) բարելավել են իրենց լավագույն արդյունքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր