00:00:00

Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նա մահացել է

12:21, 20 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 23:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 27-ամյա Ալեքսեյ Մելնիկովը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով, Սարատովկա գյուղի հարակից դաշտում, դեռեւս անհայտ հանգամանքներում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից ու մի քանի մետր գլորվել: Վթարի հետեւանքով վերջինս տեղում մահացել է: Նրան արդեն մահացած վիճակում իր հետ գտնվող քաղաքացիները իրենց մեքենայով տեղափոխել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է մահը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 27-ամյա Ա. Մելնիկովը ծառայում է Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում՝ որպես դասակի հրամանատար: Մեքենայում հայտնաբերվել է որսորդական հրացան: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր