00:00:00

Կալիֆոռնիայում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են մի քանի քաղաքներում

23:16, 19 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Հարավային Կալիֆոռնիայում 4.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել ուրբաթ երեկոյան: Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալները, ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 23:39-ին (երևանյան՝ շաբաթ 10:39) Լոս Անջելեսից 16 կմ հեռավորությամբ: Հաղորդվում է, որ երկրաշարժի ժամանակ կառույցներ են ցնցվել և պատուհաններ են կոտրվել Սան Դիեոգոյում, Սան Ֆերնանդոյում ևՎալենսիայում: Լուրջ ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: Լոս Անջելեսի հրշեջ վարչությունից բնակիչներին նախազգուշացրել են պատրաստվել հետցնցումների: «Եթե ներսում լինեք, երբ ցնցումներն սկսվեն, ծածկի տակ մտեք և սպասեք: Պաշտպանեք ձեր գլուխն ու պարանոցը՝ պատսպարվելով  ամուր կահույքի տակ կամ պատի կողքին, պատուհաններից և միջանցքներից հեռու, մինչև ցնցումներն ավարտվեն»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր