00:00:00

Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է

18:23, 19 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։38-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ։ Իրականացվում են մարման աշխատանքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր