00:00:00

Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում այրվել է 700 հակ անասնակեր

14:15, 19 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի համայնքում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել  Մեծ Պարնի համայնքի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։40-ին, մարվել՝ 19։06-ին։ Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր