00:00:00

Լոռիում բախվել են Kamaz-ն ու Vaz 2111-ը. վիրավորներից մեկը 6-ամյա երեխա է (ֆոտո)

10:50, 19 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 13:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 63-ամյա Վրույր Ավետիքյանի վարած КамАЗ մակնիշի բեռնատարն ու Ջրաշեն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Էդգար Համբարձումյանի վարած Ваз 2111 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Ваз 2111-ի 2 ուղեւորները, որոնցից մեկը 6-ամյա երեխա է, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:         

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր