00:00:00

ՃՏՊ Աբովյան քաղաքում. կան տուժածներ

21:46, 18 սեպտեմբեր 2020 Պատահարներ

 Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 18-ին, ժամը 15։20-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նորայր Ն․, ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևոր Մուշեղ Հ․-ին (ծնված 2004 թ.), ով հոսպիտալացվել է Աբովյանի բժշկակական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ և վարորդին, ով հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Բժիշկները վարորդի և ուղևորի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր