00:00:00

Երևանի Իսակովի պողոտայի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

22:06, 17 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 52/3 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք հրդեհի բռնկմամբ։ ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մարվել է ժամը 13։13-ին։ Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր