00:00:00

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից

23:59, 16 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (արական սեռի) ինքնասպանության փորձը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր