00:00:00

Երեւան-Գյումրի ճանապարհին բախվել են «SHACMAN» բեռնատարն ու «ՎԱԶ-21015»-ը. վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

11:00, 15 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 14-ին, ժամը 18։09-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գեւորգ Գ․, ծնված 1991 թ.) եւ «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սեւակ Ս․, ծնված 1989 թ.)․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սեւակ Ս․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր