00:00:00

Նեյմարին սպառնում է տեւական որակազրկում

21:47, 14 սեպտեմբեր 2020 Սպորտ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին սպառնում է տեւական որակազրկում Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի խաղում «Մարսելի» խաղացող Ալվարո Գոնսալեսի գլխին ձեռքով հարվածելու համար։ ՊՍԺ-ն պարտվել էր 0։1 հաշվով։ Մրցավարի արձանագրությունում նշված պատճառից կախված, Նեյմարին սպասվում է չորսից մինչեւ յոթ հանդիպման որակազրկում, հաղորդում է RMC Sport-ը։ Խաղից հետո Նեյմարը ափսոսանք էր հայտնել, որ չի կարողացել հարվածել Ալվարո Գոնսալեսի դեմքին ռասիստական բնույթի արտահայությունների համար։ Այդ հայտարարությունը կարող է ավելի խստացնել որակազրկումը։ Լիգա-1-ի կարգապահական կոմիտեն որոշումը կհրապարակի սեպտեմբերի 16-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր