00:00:00

Ավտովթար Երևանում․ SAS սուպերմարկետի հարևանությամբ բախվել են՝ Porsche Panamera-ն, Mercedes-ն ու Nissan-ը

14:57, 13 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Այսօր, սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 00։50-ի սահմաններում Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում, SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են՝ Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Panamera-ն հաշվառված է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Տաթև Տ․-ի անվամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր