00:00:00

Արոնյանը երեք անընդմեջ հաղթանակներից հետո առաջատարն է

14:24, 13 սեպտեմբեր 2020 Սպորտ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ի առաջատարն է: Առցանց մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը հաղթեց Իրանը ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային, 5-րդում` Պյոտոր Սվիդլերին, իսկ 6-րդում` Պերեզ Դոմինգեսին: Այժմ Արոնյանն ունի 4,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4-ական միավոր ունեն Կարլսենը, Նակամուրան և Սոն: Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:Այն կեզրափակվի սեպտեմբերի 19-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր