00:00:00

Մերձմոսկովյան շրջանում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել. երկու մարդ զոհվել է

21:18, 12 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Երկու քաղաքացիների մարմինները հայտնաբերվել են Մերձմոսկովյան շրջանում ընկած թեթեւ շարժիչով ինքնաթիռում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը: «Ինքնաթիռում երկու մարդ է եղել (օդաչու եւ ուղեւոր): Նրանք մահացած են հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ EuroStar թեթեւ շարժիչով ինքնաթիռը Շչոլկովոյում ընկել է ավազահանքի մեջ, որը մասամբ ջրով է լցված եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր