00:00:00

Փրկարարներն ու ոստիկանները մի քանի ժամ Կիեւյան կամրջի տակ որոնում էին ենթադրյալ ինքնասպանություն գործած քաղաքացուն

20:50, 12 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներն ու Երեւանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը: Փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները 4 ժամից ավել կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, որից հետո որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր