00:00:00

Արոնյանը երեք պարտիաներն էլ ավարտել է ոչ-ոքի արդյունքով

17:16, 12 սեպտեմբեր 2020 Սպորտ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարին: Մեկնարկային երեք տուրերից հետո Արոնյանը վաստակել է 1,5 միավոր: Հայ գրոսմայստերը բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով` համապատասխանաբար մրցելով Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի և Ուեսլի Սոյի հետ: Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը երկուսn են` Մագնուս Կարլսենը և Դոմինգես Պերեսը, ովքեր ունեն 2,5 միավոր: Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:Այն կեզրափակվի սեպտեմբերի 19-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր