00:00:00

Բեյրութի նավահանգստում նոր հրդեհ է բռնկվել

18:09, 10 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում նոր հրդեհ է բռնկվել։ TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կրակը բռնկվել է այն վայրի մոտ, որտեղ օգոստոսի 4-ին ողբերգական պայթյուն էր տեղի ունեցել։ Գործակալության փոխանցմամբ՝ Al Arabia հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրդեհը սկսվել է ավտոմեքենաների անվադողերի և վառելիքի և քսանյութերի պահեստում, որը գտնվում է նավահանգստի տարածքում։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ հաշվարկներ և շտապօգնության մեքենաներ։ Աշխատողները շտապ հեռանում են նավահանգստի տարածքից։ Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 190 մարդ էր մահացել, 6500 մարդ՝ վիրավորվել։ Ավերվել և վնասվել են հազարավոր տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթևան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր