00:00:00

Ալկոհոլային թունավորումից մահվան մեկ նոր դեպք է գրանցվել

13:24, 09 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրում մահվան եւս մեկ նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնալ Ալինա Նիկողոսյանը։ Հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 5 քաղաքացի, թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել։ Այսպիսով, ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասավ 18-ի։ Արձանագրվել էր թունավորման ընդհանուր 46 դեպք, որոնցից 29-ը Արմավիրի մարզում, 7-ը՝ Երեւանում, 2-ը՝ Կոտայքի մարզում։ Բոլոր քաղաքացիները թունավորվել էին մեթիլ սպիրտից։ Սպիրտը վերավաճառած, դրանից օղի ստացած երեք տղամարդ կալանավորված է, երկուսը Արմավիրի բնակիչ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր