00:00:00

Շատին գյուղում փլուզվել է մանկապարտեզի շենքը. կա տուժած

18:20, 07 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շինության արտաքին պատից մոտ 15 քմ հատված, կա տուժած․ վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Շատին գյուղից հայտնեցին որ,փլուզվել է մանկապարտեզի շենքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր