00:00:00

«Երեւան Սիթիի» մոտ այրվել է «BMW X5» մակնիշի ավտոմեքենան

17:10, 07 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 10։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 6 շենքի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։29-ին, մարվել՝ 10։36-ին։ Այրվել է «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Մ․)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր