00:00:00

Ողբերգական դեպք Երեւանում․ բանվորը, շինարարական աշխատանքներ կատարելիս, 8-րդ հարկից ընկել եւ տեղում մահացել է

11:26, 07 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Երեւանում սեպտեմբերի 5-ի ժամը 10։00-ին Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երեւանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների բրիգադի 22-րդ խումբը կանչով մեկնել է Անաստաս Միկոյան փողոցի թիվ 64 հասցեում գտնվող նորկառույց շենքի բակ, որտեղ հայտնաբերել են Ա․ Մ-ի դին։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ 62-ամյա Արմեն Մ․-ն շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար 8-րդ հարկից վայր է ընկել։ Նա աշխատում էր «Կարախանյան Ռուբեն քոնստրակշն» ընկերությունում որպես բանվոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր