00:00:00

Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստի գոտի տանող ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

16:55, 05 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11։03-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստի գոտի տանող ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով (մոտ 200 մ): Փրկարարները Երջանիկ Կ․-ին (ծնված 1962 թ.) մոտեցրել են փրկարարական ավտոմքենային, այնուհետև՝ շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր