00:00:00

Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ 3 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

14:15, 05 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Արարատի մարզում այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Իսկ BMW-ն գլխիվայր շրջվելով, հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա։ «Գազ 3308»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ՊՆ ավտոմեքենան, որը չթույլատերելի հատվածով փորձել է անցնել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Մինչ բժշիկների ժամանումը՝ վիրավորներից 2-ին օգնություն են ցուցաբերել ռազմական ոստիկանության ծառայողները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր