00:00:00

Մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին․ Կապառոս

23:30, 04 սեպտեմբեր 2020 Սպորտ

Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը․ «Մենք մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին։ Մեր ազգային հավաքականում կան վետերաններ, ինչպես նաև նորեկներ, ովքեր բոլորն էլ խանադավառությամբ լի են և ցանկանում են բարձր արդյունքների հասնել։ Մակեդոնիայի հավաքականը ևս լավ թիմ է, խաղակցված թիմ է։ Մենք մեծ ցանկություն ունենք հնարավորինս լավ հանդես գալ այս մրցաշարում: Մեկ շաբաթում աշխարհում շատ բան կարող է փոխվել, էլ չեմ ասում երկու տարվա վաղեմության խաղի մասին, ես նույնիսկ չեմ էլ անդրադառնում այդ խաղին։ Շատ ցավալի է, որ Մակեդոնիայի հավաքականի դարպասապահը չի կարող մասնակցել այս հանդիպմանը։ Երիտասարդ ֆուտբոլիստներ կան մեր թիմում, ովքեր ապացուցելու բան ունեն և կաշխատեն հնարավորինս լավ հանդես գալ: Կարելի է ասել, որ անհնարին է իսպանական ֆուտբոլի ոճը ամբողջովին փոխանցել Հայաստանի հավաքականին, քանի որ խաղացողները տարբեր են։ Բայց ես աշխատել եմ բարձրակարգ թիմերում եւ կփորձեմ իմ փորձով օգտակար լինել Հայաստանի հավաքականին։ Կարծում եմ՝ հավաքականն արժանի խաղ կցուցադրի։ Բնականաբար, երբ ուժեղ ֆուտբոլիստը թիմում չէ, դա ազդում է թիմի վրա, հատկապես երբ խոսքը Հենրիխ Մխիթարյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստի մասին է։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Այժմ թիմը պետք է շատ ուժեղ թիմային խաղ ցուցադրի և կենտրոնանա իր որակների վրա»,- ասել է Խոակին Կապառոսը։ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով: 3 օր անց Հայաստանի հավաքականը կընդունի Էստոնիայի ընտրանուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր