00:00:00

Ֆրանսիայի հավաքականում կորոնավիրուսի դեպք է գրանցվել

21:44, 04 սեպտեմբեր 2020 Սպորտ

Ֆրանսիական «Մարսելի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Սթիվ Մանդանդան վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է L'Equipe-ն: Ֆրանսիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել: Դրական է եղել միայն 35-ամյա Մանդանդայի թեստի պատասխանը: Մանդանդան արդեն լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը: Նա չի մասնակցի Ազգերի լիգայի՝ Շվեդիայի և Խորվաթիայի դեմ հանդիպումներին: Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էին Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ուսամա Աուրան, Պոլ Պոգբան և Տանգի Նդոմբելեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր