00:00:00

Տավուշի մարզում բախվել են УАЗ-ն ու ՊՆ համարանիշներով УРАЛ-ը․ կան վիրավորները (ֆոտո)

14:46, 04 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Տավուշի մարզում, այսօր, սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։15-ի սահմաններում Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են УАЗ մակնիշի և ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով՝ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ը պապ ու թոռ են, իսկ մեկն էլ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր