00:00:00

Արշակունյաց պողոտայում բախվել են «Volkswagen Phaeton»-ը եւ մոտոցիկլետը. Վերջինիս վարորդի վիճակը ծանր է

10:24, 04 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 3-ին, ժամը 15։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետը և ավտոմեքենան․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Phaeton» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ա․) և մոտոցիկլետը (վարորդ՝ Վաղարշակ Մ․)։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարների օգնության կարիքը չի եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր