Analitik.am-ը գրում է․ Գերմանիայի արևմտյան շրջանի Զոլինգեն քաղաքի մասնավոր բնակարաններից մեկում հայտնաբերվել է հինգ երեխայի մարմին՝ գրում է BBC-ն:
Երեխաների մահվան պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Երկրի իրավապահ մարմինները տեղի ունեցածը հանցագործություն են որակել:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ երեխաները եղել են 1-8 տարեկան: Վեցերորդ երեխան, որը 11 տարեկան է, կարողացել է ողջ մնալ: