00:00:00

Նորագավիթում բախվել են Opel, Toyota Pickup, ԳԱԶել, Opel, Mini Cooper եւ Opel մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

21:21, 02 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 07:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Հակոբ Հ․ ), «Toyota Pickup» (վարորդ՝ Վահագն Հ.), «ԳԱԶել», «Opel», «Mini Cooper», «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հակոբ Հ․-ն եւ ուղեւոր Ջուլիետա Հ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր