00:00:00

Ռակիտիչ. Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել խաղալ «Բարսելոնայում»

23:54, 02 սեպտեմբեր 2020 Սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը «Սևիլիային» միանալուց առաջ հրաժեշտի ասուլիս է տվել «Կամպ Նոու» ստադիոնում: 32-ամյա կիսապաշտպանը շնորհակալություն է հայտնել «Բարսելոնայի» ղեկավարությանը՝ նշելով, որ «Բարսելոնան» համարում է իր տունը: «Ես հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել խաղալ այս ակումբում: Այս ակումբն իմ տունն է «Բարսելոնայում» իմ լավագույն պահը եղել է Չեմպիոնների լիգայում հաղթանակը: Եթե «Բարսելոնայի» դեմ խաղերում դառնամ գոլի հեղինակ, ապա չեմ նշի գոլը»,- Ռակիտիչի խոսքը փոխանցում է կատալոնական թիմի մամուլի ծառայությունը: Իվան Ռակիտիչը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 310 հանդիպման, խփել 35 գոլ, կատարել 42 գոլային փոխանցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր