00:00:00

Շղթայական ավտովթար Լոռու մարզում. բախվել են 3 մեքենաներ

23:21, 01 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 5 հասցեի մոտ բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Մաթեւոսյանի վարած Toyota Camry մակնիշի, Սպիտակ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գագիկ Այվազյանի վարած Nissan Tiida մակնիշի եւ Օձուն գյուղի բնակիչ, 41-ամյա Սարիբեկ Նոնինյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Opel-ի 2 ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գեւորգ Մուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր