00:00:00

«Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

23:08, 01 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 15։28-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները 3,5 կմ ճանապարհը շարունակել են ոտքով: Փրկարարները Հայկ Ա․-ին (ծնված 2005թ.) մոտ 500 մ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր