00:00:00

Շամլուղի բնակչուհին գնացել է անտառ եւ այլեւս ետ չի վերադարձել. հարուցվել է քրեական գործ

20:02, 01 սեպտեմբեր 2020 Պատահարներ

2020թ. օգօոստոսի 19-ին  Լոռու մարզի Շամլուղ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ Բուղաքար թաղամասի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 2-րդ տան բնակչուհի Հրանուշ Սարիկյանը անհայտ կորել է: Նախնական տվյալներով՝ Հրանուշ Սարիկյանը 2020 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, մոշ հավաքելու նպատակով գնացել է նույն թաղամասի հարակից անտառ եւ այլեւս ետ չի վերադարձել։ Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով , որն ուղարկվել է  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ։ Կատարվում են քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր