00:00:00

Հայաստանի հավաքականը սկսեց հավաքը

16:50, 01 սեպտեմբեր 2020 Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ի առավոտյան սկսել է հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպումներին: Հավաքին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները միացել են թիմին, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հավաքը մեկնարկել է ֆուտբոլիստների թեստավորումով: Երեկոյան ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզում՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր