00:00:00

Թբիլիսյան խճուղում «Օպելը» բախվել է էլեկտրասյանը. սյունը թեքվել է. վարորդին հասցրել են հիվանդանոց

10:40, 01 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 01։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում՝ Լամպերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Մ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունը թեքվել է, իսկ ավտոմեքենայի վարորդը՝ հոսպիտալացվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր