00:00:00

Ողբերգական դեպք Գյումրիում․ Mercedes-ը բախվել է բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել․ հրշեջները մարելով առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են 24-ամյա վարորդի մոխրացած դին

16:07, 31 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 31-ին, ժամը 02։39-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու և Գերցենի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միշա Մ., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթի եզրաքարերին, ծառերին, այնուհետև՝ շրջվել ու բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 03:00-ին: Փրկարարներն այրված ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր