00:00:00

Քաղաքացուն ցուցաբերվել է համապատասխան օգնություն

15:30, 30 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 30-ին, ժամը 11։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգարանի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Պողոս Պ․-ին (ծնված 1935 թ.) և մոտեցրել մահճակալին։ Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր