00:00:00

Թալին-Մաստարա ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

10:03, 30 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 30-ին, ժամը 00:14-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 80 մետր): Փրկարարները տուժածին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացին հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր