00:00:00

Ավտովթար Երևանում. վարորդի ինքնությունը պարզված չէ

23:44, 29 օգոստոս 2020 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր